Բարեկամական հարաբերություններ, անկեղծ մաղթանքներ
2021-09-27 13:00

Հայ-չինական բարեկամության դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները շնորհավորական ուղերձ են հղել Չինաստանին' ՉԺՀ կազմավորման 72-ամյակի կապակցությամբ:

2021 թ.-ի սեպտեմբերի 24-ին` ՉԺՀ կազմավորման 72-ամյակին ընդառաջ, Հայ-չինական բարեկամության դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հատուկ ժամանել են Հայաստանում Չինաստանի դեսպանատուն, որպեսզի շնորհավորեն Չինաստանի ժողովրդական Հանրապետությանը ազգային տոնի կապակցությամբ:

Հայ-չինական բարեկամության դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, դպրոցի տնօրեն Սպարտակ Վարդանյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 24-ի առավոտյան, հավաքվել են Հայաստանում Չինաստանի դեսպանատան առջև: Այդ օրը, նրանք, դպրոցի 500 աշակերտների անունից, շնորհավորական ուղերձ են հղել չին ժողովրդին` ազգային տոնի 72-ամյակի կապակցությամբ:

Համաճարակային բոլոր ստուգումներն անցնելուց հետո, աշակերտները հերթով մտել են դեսպանատուն: Դեսպանատանը հայտնվելուց անմիջապես հետո նրանք չեն կարողացել թաքցնել իրենց հիացմունքը, և անհամբերությամբ հանել են հեռախոսներն և լուսանկարվել:

Դեսպան Ֆան Յունը ջերմությամբ է ընդունել Հայ-չինական բարեկամության դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին: Դեսպանատան աշխատակիցները նրանց ուղեկցել են դեսպանատան տարածք: Դեսպանատան տարածքում էքսկուրսիայի ընթացքում, Հայ-չինական բարեկամության դպրոցի աշակերտները մեծ ոգևորությամբ պատասխանել են Չինաստանի աշխարհագրության, զարգացման պատմության, 2022 թ.-ին Պեկինում անցկացվելիք Օլիմպիական խաղերի և հայ-չինական հարաբերությունների վերաբերյալ հարցերին: Հարցերին ճիշտ պատասխան տված աշակերտները պարգևատրվել են դեսպանատան կողմից նախապատրաստված հուշանվերներով:

Էքսկուրսիայի ընթացքում նրանք ակտիվ շփվել են, ծիծաղել և ուրախացել: Էքսկուրսիայի ավարտին, Հայ-չինական բարեկամության դպրոցի աշակերտները, հայերեն և չինարեն լեզուներով երգել են «Ձոն Հայրենիքի» և «Երազ իմ երկիր» երգերը: Երկնքի լազուրի և սպիտակ ամպերի ֆոնին ծածանվել է ալ կարմիր հնգաստղ դրոշը, իսկ շուրջը լսվել է հիասքանչ երգեցողությունը:

Տնօրեն Վարդանյանը ցիտել է «Ձոն Հայրենիքի» երգի բառերը և շեշտել, որ չին ժողովուրդն իր ազգային վերածննդին հասել է ի շնորհիվ համառ աշխատանքի, և այժմ նա ապրում և աշխատում է խաղաղության և բարեկեցության մեջ:

Այդ ընդարձակ և գեղեցիկ երկիրը` Չինաստանը, հայ աշակերտների երազանքն է: Չինաստանում, համաշխարհային հայտնի շատ համալսարաններ կան, և Հայ-չինական բարեկամության դպրոցի աշակերտներն անհամբերությամբ սպասում են այնտեղ ուսումնառվելուն: Այնտեղ ուսումն ավարտելուց հետո, նրանք մեծ ավանդ կներդնեն երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և երկու ժողովուրդների ավանդական բարեկամության ամրագրման գործում:

Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել Հայ-չինական բարեկամության դպրոցի ուսուցիչներին և աշակերտներին` անկեղծ բարեմաղթանքների համար: Նա բարձր է գնահատել Հայ-չինական բարեկամության դպրոցի դերը, ստեղծման առաջին իսկ օրվանից, չինարեն լեզվի դասավանդման ընդլայնման և չինական մշակույթի տարածման մեջ: Նա կոչ է արել աշակերտներին լավ սովորել չինարեն լեզուն, հասնել մեծ հաջողությունների և դառնալ բարեկամության սուրհանդակ Հայաստանի և Չինաստանի միջև: